Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Նորություններ
06.11.2013
2013թ-ի նոյեմբերի 6-7-ը Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ տեղի ունեցավ «Արտահանվող հայկական ապրանքներ» ցուցահանդեսը և Հայաստան-Իրաք գործարար համաժողովը: Ցուցահանդես-գործարար համաժողովին մասնակցեց նաև ՙԳոլդեն Ֆիլդ՚ ընկերությունը:
Արտահանող հայկական կազմակերպությունների շարքում գտնվող ՙԳոլդեն Ֆիլդ՚ ընկերության տաղավարում ցուցահանդեսի այցելուները, այդ թվում նաև Հայաստանի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները, ծանոթացան ընկերության գործունեությանը և ապրանքատեսականուն:
( լուսանկարներ):


20.09.2013
Մտավոր սեփականության միջազգային բյուրոն սեպտեմբերի 19-ին հրապարակել է “Բալոնների պատրաստման սարքի” (գլոցման մեքենա ԳՄ 200-400) հայտը իր կայքէջում.
href="http://patentscope.wipo.int/search/en/detail.jsf?docId=WO2013134795&recNum=1&docAn=AM2013000002&queryString=ALLNAMES:(Gabrielyan%20Mekhak)&maxRec=1:



06.10.2012
2012թ հոկտեմբերի 6-ին “Գոլդեն Ֆիլդ” ընկերությունը մասնակցեց Դոնի Ռոստովում կայացած “Բնական գազի օգտագործումը որպես տրանսպորտային վառելիք” խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին, որը կազմակերպել էր “Ռուսբիզնեսավտո” ընկերությունը:
Կոնֆերանսի մասնակիցները ամբողջությամբ տեղեկացվել են“Գոլդեն Ֆիլդ” ընկերության գործունեության մասին՝ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների համար նախատեսված բարձր ճնշման բալոնների արտադրության ոլորտում:
Նշվեց նաեւ, որ ռուսական շուկայի դինամիկ աճը գազով աշխատող տրանպորտային միջոցների ոլորտում հետագայում կարող են ստեղծել ռուսական ընկերությունների հետ համագործակցության ավելի լայն և ինտենսիվ հեռանկարներ:


04.09.2012
Սեպտեմբերի 4-6 Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ GasSuf-2012 գազարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում էին արևմտաեվրոպական և ասիական մի շարք պետությունների ներկայացուցիչներ: Հայաստանից ներկայացված էր «Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները ՌԴ—ի գազարդյունաբերական խոշոր ընկերությունների հետ համատեղ ներկայացրել էին այս ոլորտի ժամանակակից և նոր տեխնոլոգիաների վերջին նվաճումները:
«Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը ներկայացնում էր իր ողջ ապրանքատեսականին,ինչպես նաև տեխնոլոգիական նոր ուսումնասիրությունները,որոնց արդյունքում ընկերությունը ավելի արդյունավետ է դարձնում բարձր ճնշման մետաղական բալոնների արտադրությունը
( լուսանկարներ):

21.04.2012
2012թ ապրիլի 21-22 Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թիֆլիսում տեղի ունեցավ BRIDGE EXPO-2012 առեվտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որի հիմնական (գլխավոր) նպատակը Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարների ու հնարավորությունների ստեղծումն էր:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը և Վրաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Միքայել Ջանելիձեն:
BRIDGE EXPO-2012 ցուցահանդեսին, 33 հայկական ընկերությունների հետ մեկտեղ, մասնակցել է նաև “Գոլդեն Ֆիլդ” ՍՊԸ-ն:
“Գոլդեն Ֆիլդ” ՍՊԸ-ի տաղավար են այցելել Վրաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ և բազմաթիվ քաղաքացիներ:
Ցուցահանդեսի ընթացքում վրացի այցելուներին են ներկայացվել “Գոլդեն Ֆիլդ”ընկերությունը ներկայացնող ֆոտո և վիդեո տեսանյութեր:
Մասնավոր հանդիպումների արդյունքում ստեղծվել են նոր գործարար կապեր( լուսանկարներ):

02.10.2011
Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20ամյակին նվիրված ,,Հայաստանը Ձեր գործընկեր,, միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը,որին մասնակցում էր նաև,,Գոլդեն Ֆիլդ,, սպը-ն: Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացնում էր իր արտադրած բարձր ճնշման բնական գազի բալոնները:
Հայրենական արտադրության այս արտադրատեսակը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն տեղական արդյունահանողների շրջանում, այլև լայն արձագանք ստացավ ցուցահանդես այցելած մեր հայրենակիցների և օտար -երկրացիների մոտ:
Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցում էին նաև ընկերության գործարանի առաջատար մասնագետները , որոնք այցելուներին ներկայացնում էին ադտադրական պրոցեսն ու արտադրանքի անվտանգության երաշխիքները( լուսանկարներ):

26.07.2011
2011թ—հուլիսի 24-26-ին Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում տեղի ունեցավ ,,CNG,, միջազգային 4-րդ կոնֆերանս-ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև ,,Golden Field,, ընկերությունը: Ցուցասրահում ԳՖ-ի տաղավարը և արտադրած ապրանքատեսականին էր ներկայացնում Պարսկաստանում ընկերության ներկայացուցիչ Երվանդ Թահմազյանը: Իրանում ցուցահանդես կոնֆերանսին մասնակցում էին միջին և մերձավոր արևելքի մի շարք երկրներ: Այս կոնֆերանսում հայկական ընկերությունը հնարավորություն ունեցավ ներկայացնելու ոչ միայն իր արտադրանքը` այլև ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ ու բացահայտելու նոր շուկաներ ընկերության ապագա զարգացման համար( լուսանկարներ):

06.07.2011
Տնտեսությունը զարգանում է ոչ թե շուկայի` այլ հասարակ մարդու շնորհիվ: Մարդկային ռեսուրսների գործոնն, իսկապես, ցանկացած տնտեսության զարգացման հիմքն է, որն ի սկզբանե "Գոլդեն Ֆիլդ" սպը-ի չգրված կարգախոսն է դարձել: Այս տարի հուլիսին Հայաստանի Հանրապետության Պետական Ճարտարագիտական Համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի 4-րդ կուրսի 11 ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրին ընկերության գլխամասի մեխանիկական արտադրամասում, ինչպես նաև այցելեցին Հրազդանի բալոնների գործարան, ուր ծանոթացան բալոնի արտադրության պրոցեսին: Երևանի պետական Ճարտարագիտական Համալսարանի ներկա և նախկին դասախոսները, որոնք իրենց գիտական փորձն ու գործունեությունն են շարրունակում այստեղ , ընկերության ղեկավարի հետ, որը նույնպես համալրում էր այդ բուհի դասախոսական կազմը, հետամուտ են ապագա գիտական մտքի զարգացմանը և իրենց փորձը հաճույքով էին փոխանցում երիտասարդ ուսանողներին:

07.06.2011
Ընկերությունը 2011թ-ի հունիսից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Ազգային գազամոտորային ասոցիացիայի» անդամ (հաստատված 07.06.2011թ. No876):

24.10.2010
Ընկերությունը 2010թ-ի հոկտեմբերի 22-24-ը մասնակցել է Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում կայացած «Հայաստանը Ձեր գործընկեր» առաջին միջազգային ունիվերսալ ցուցահանդեսին:
Աջակիցներ` ՀՀ Կառավարություն, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, կազմակերպիչ` «Պրոմ Էքսպո»( լուսանկարներ):