Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Մամուլը մեր մասին
Հայկական ընկերությունը գազի բալոններ է արտահանում Ռուսաստան
Հոկտեմբեր 13, 2012 | 23:00

Գազի բալոններ արտադրող հայկական «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը կազմակերպել է արտահանում դեպի Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Մարատ Շահբեկյանը:
Նրա խոսքով, արտահանման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարի եւ այժմ ընկերությունը արդեն Ռուսաստան է արտահանում ամսական 1200 բալոն: Նշենք, որ արտադրությունը գտնվում է Խորհրդային Հայաստանի հսկա արտադրողներից մեկի` «Հրազդանմաշ»-ի տարածքում:
«Նախկինում տեղական շուկայից բացի մենք կողմնորոշվել էին նաեւ դեպի Իրան եւ Պակիստան: Սակայն, երբ Իրանում գազի տեղական գները թանկացել են` հասնելով բենզինի գներին, գազի բալոնների պահանջը շեշտակի կրճատվել է»,-բացատրել է նա: Որոշ ժամանակ ընկերությունը բալոններ է արտահանել նաեւ Պակիստան` աշխարհի այն սակավ պետություններից մեկը, ով չի ճանաչում Հայաստանը, սակայն ընդունող կողմի ձգձգումները, որը չի ցանկանում ներս թողնել «գոյություն չունեցող» երկրի ապրանքները, չափազանց հոգնեցուցիչ էր: «Այնքան փաստաթղթեր եւ բացատրություններ է պահանջվել, որ մենք պարզապես որոշեցինք մատչելի այլ շուկաներ գտնել»,-նշել է նա:
Ռուսաստանում, ընդհակառակը, ավտոմեքենաներում գազի կիրառությունը աճի հեռանկարներ ունի: «Այժմ մենք բալոնները արտահանում են հիմնականում ՌԴ-ի հարավային շրջաններ, սակայն գազալցակայանների շինարարությունը այնտեղ ազգային մակարդակով է իրականացվում: Գազը բենզինց մի քանի անգամ էժան է, հետեւաբար գազալցակայանները լայն շրջանառության մեջ են մտնում ավտոլցակայանների շուկայում, մինչդեռ նախկինում այնտեղ ամբողջովին գերակայում էր բենիզնն ու դիզվառելիքը»,- նշել է Մ. Շահբեկյանը:

НАДЕЖДА... ВЫСОКОГО ДАВЛЕНИЯ
Голос Армении № 74 (20427), 11.07.2013 года,http://www.golosarmenii.am/ru/20427/economics/

Первые в регионе
Деловой Экспресс № 15 (1014), 23.04.2013 года, http://www.express.am/home/15_1014.html