Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Բալոնների տեսակներ
Ավտոմոբիլային փոխադրամիջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի համար նախատեսված բարձր ճնշման բալոնների որակական չափանիշների համեմատական վերլուծություն

Ժամանակակից միջազգային պրակտիկայում ավտոմոբիլային փոխադրամիջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի համար նախատեսված բարձր ճնշման բալոններն ըստ կառուցվածքի դասակարգվում են չորս հիմնական խմբերի`

1. Ամբողջական լեգիրացված ածխածնային պողպատներից պատրաստված մետաղական բալոններ, (տիպ1, CNG-1)
2. Մետաղապլաստ բալոններ (տիպ2, CNG-2)
3. Մետաղապլաստ բալոններ (տիպ3, CNG-3)
4. Կոմպոզիցիոն բալոններ (տիպ4, CNG-4)




1 տիպի բալոնները պատրաստվում են թիթեղից, խողովակ – նախապատրաստվածքներից կամ այլ տիպի ամբողջական նախապատրաստվածքներից:

2 տիպի բալոններն ունեն թեթևացված ամբողջական մետաղական միջուկ, որի գլանական մասը ուժեղացված է կոմպոզիտ նյութից պատրաստված թաղանթով:

3 տիպի բալոններն ունեն թեթևացված ամբողջական մետաղական միջուկ, որն ամբողջական պատված է կոմպոզիտ նյութից պատրաստված ամրանային թաղանթով:

4 տիպի բալոններն ունեն ոչ մետաղական հերմետիկացնող միջուկ փականային սարքերի ամրացման համար ներդիր մետաղական էլեմենտով, որն ամբողջական պատված է կոմպոզիտ նյութից պատրաստված ամրանային թաղանթով:

Այս կամ այն տիպի բալոնի ընտրության ժամանակ գնորդը պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ` քաշի սահմանափակումները, հարվածների նկատմամբ կայունությունը, գազաթափանցելիությունը, անվտանգության չափորշիչները, օգտագործման ժամկետները, շահագործման ընթացքում բալոնների տեխնիկական ստուգումների հաճախականությունը, ինչպես նաև գինը:
Կոմպոզիտ նյութերի կիրառմամբ պատրաստված բալոնների միակ առավելությունը թեթև քաշն է:
Մնացած բոլոր չափորոշիչներով նրանք զիջում են ամբողջական մետաղական բալոններին:
Մետաղապլաստ բալոնների վթարային իրադրության քայքայման ժամանակ անջատված էներ-գիայի պաշարն ավելի մեծ է, քան ամբողջական մետաղական բալոնների դեպքում:

Դա պայմա-նավորված է այդ տիպի բալոնների պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկություն-ներով: Ապակեթելերի, կապակցող նյութերի թանկությամբ և տեխնոլոգիական գործընթացների բարդու-թյամբ պայմանավորված 2, 3 և 4 տիպի բալոնների արժեքը բավականին բարձր է ամբողջական մետաղական բալոնների համեմատ:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամբողջական մետաղական բալոնների օգտա-գործման ժամկետը 5 տարով ավելի է կոմպոզիտ նյութերի կիրառմամբ պատրաստված բալոնների օգտագործման ժամկետից:
Ամբողջական մետաղական բալոնների առավելությունների մասին է վկայում այն փաստը, որ ներկայումս աշխարհում օգտագործվող 8 մլն բալոններից 7 մլն-ը այդ տիպի են:

Ստորև բերված են Հայաստան ներմուծվող և “Գոլդեն ֆիլդ” սպը-ում արտադրվող բալոնների տեխնիկական պարամետրերի համեմատական աղյուսակը (80լ տարողության համար).





“ԳՈԼԴԵՆ ՖԻԼԴ” սպը-ում արտադրվող բալոնների յուրահատուկ կոնստրուկցիայի շնորհիվ նույն եզրաչափերի դեպքում նշված բալոնների տարողությունը 5 լիտրով ավել է Չինաստանից ներմուծ-վող բալոնների համեմատ (աղյուսակի 4 կետում նշված 1045 մմ երկարությունը համապատասխա- նում է Գոլդեն Ֆիլդում արտադրվող 85 լ տարողությամբ բալոնի երկարությանը):

Գոլդեն Ֆիլդում արտադրվող բալոնների նյութի մեխանիկական ամրության, քիմիական բաղադրության ցուցանիշները և վերահսկողության մեթոդները սահմանված են ISO 11439:2000(E), ՀՍ Տ279-2007, ԳՕՍՏ P 51753-2001 ստանդարտներին համապատասխան:

“ԳՈԼԴԵՆ ՖԻԼԴ” սպը-ում արտադրվող բալոնների յուրաքանչյուր խմբաքանակից պատահական նմուշներ ենթարկվում են ցիկլային փորձարկման ցիկլիկ փորձարկման ագրեգատով, որը հնարավորություն է տալիս գրանցելու փորձարկման բոլոր պարամետրերը: Բալոնը 48 000 անգամ ենթարկվում է բեռնման 200 մթն ճնշմամբ և բեռնաթափման: Որից հետո տվյալ բալոնները քայքայման փորձակման ագրեգատով ենթարկվում են պարտադիր քայքայման, որի արդյունքում բալոնները 600-650 մթն ճնշման միջակայքում ճղվում են գլանական մասից, առանց բեկորների վերածվելու:

Նշված բալոնները առանձնանում են նաև կորոզիայի նկատմամբ բարձր կայունությամբ, որը բալոնների շահագործման կարևորագույն ցուցանիշներից է, և ապահովում է բալոնների անվտանգ շահագործումը օգտագործման ողջ ժամկետի ընթացքում:

Լեգիրացված ածխածնային պողպատից պատրաստված անբողջական բալոնների բարձր մեխանիկական հատկությունների շնորհիվ, նշված բալոնների անվտանգության ցուցանիշները համարվում են ամենաբարձրը (ավտոմեքենայի այրվելու և ծանրագույն վթարաների դեպքում):

Այս փաստը հաստատված է նաև վթարների վերլուծման վիճակագրական բազմաթիվ տվյալներով: