Golden Field - CNG Cylinders Producing in Armenia



Մի կողմից նավթամթերքների թանկացումը, մյուս կողմից էկոլոգիական խնդիրները, որոնք ծառացել են մարդկության առաջ, ստիպում են ավտոմեքենաների համար փնտրել բենզինին և դիզ. վառելիքին փոխարինող այլընտրանքային վառելիք: Առայժմ նավթամթերքների նկատմամբ իր էժանությամբ ու հասանելիությամբ և բնական պաշարների ծավալների մեծությամբ այդ վառելիքը համարվում է բնական գազը: Կարելի է ասել, որ բնական գազը արդեն կարող է համարվել 21-րդ դարի ավտոմեքենայի վառելիք:

Համենայնդեպս, վերջին տարիներին բնական գազով աշխատող ավտոմեքենաների թվի արագ աճը, որ տեղի է ունենում ոչ միայն զարգացող երկրներում, այլև արդյունաբերական զարգացած երկրներում, ցույց է տալիս, որ իրոք առաջիկա տասնամյակում համաշխարհային ավտոմեքենայական պարկի մի զգալի հատվածը արդեն վերափոխված կլինի և կաշխատի բնական գազով, որը կնվազեցնի օդի աղտոտվածությունը և կպահպանի շրջակա միջավայրը:
Մեր ընկերությունը արտադրելով ավտոմեքենայի բարձր ճնշման բալոններ բնական գազի համար, ուղղակիորեն նպաստում է օդի աղտոտվածության նվազմանը...