Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Մեր մասին
«ԳՐԱՆՏ» ՍՊ ընկերությունը մասնագիտացել է ավտոմեքենաների համար նախատեսված բնական գազի (մեթան) բարձր ճնշման բալոնների և ստացիոնար ու շարժական գազալցակայանների համար նախատեսված բնական գազի (մեթան) բարձր ճնշման տարողությունների արտադրության մեջ: Ինչպես նաև սկսել է ներդնել բարձր ճնշման կուտակիչ բլոկների և շարժական գազալցակայանների արտադրությունը:

«ԳՐԱՆՏ» ՍՊ ընկերության Հրազդանի բալոնների գործարանը իր գործունեությունը սկսել է 2009 թվականին: Գործարանն արտադրում է 219, 232, 267, 273, 323, 356, 406 մմ տրամագծերով և 650-ից 2000 մմ երկարությամբ, 20-200 լիտր տարողությամբ՝ հոծ պողպատյա բալոններ և տարողություններ (Տիպ-1, CNG-1)՝ պատրաստված շիկագլոցված անկար խողովակներից (34CrMo4 տեսակի լեգիրացված պողպատից): Բալոնների աշխատանքային ճնշումը 200 բար (20 ՄՊա) է, իսկ հիդրավլիկ փորձարկման ճնշումը՝ 300 բար (30 ՄՊա): Տարողությունների աշխատանքային ճնշումը՝ 250 բար (25 ՄՊա) է, իսկ հիդրավլիկ փորձարկման ճնշումը՝ 375 բար (37.5 ՄՊա): Ընկերության բալոններն ունեն բարձր որակ, սերտիֆիկացված են և համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ ISO 11439:2000, EN ISO 9809:2010, ECE R 110: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան (ТР ТС 018/2011- Անվավոր տեխնիկական միջոցների անվտանգության մասին, ТР ТС 032-2013-Մնացորդային ճնշման պայմաններում աշխատող սարքավորումների անվատանգության մասին): Ընկերությունում ներդրված է որակի կառավարման համակարգ ըստ ISO 9001:2015(ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) միջազգային ստանդարտի:

Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է ԵԱՏՄ և այլ երկրներ: Գործարանի տարեկան հզորությունը կազմում է 60 հազար բալոն: Հաշվի առնելով արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկը ԵԱՏՄ երկրներում՝ նախատեսվում է 2017-2018 թվականներին գործարանի արտադրական հզորությունը հասցնել 120 հազար բալոնի: